Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է ՏԻՄ–երին և այգեգործներին թունաքիմիկատների օգտագործման ժամանակ չվնասել մեղվաբուծությանը

ՏԻՄՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին և այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու ընթացքում թունաքիմիկատների օգտագործման ժամանակ առաջնորդվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ նախապես տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին։
«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթները.
1. Մեղրատու մեղուների պաշտպանությունն ապահովվում է լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
2. Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձևերն են`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի անասնաբուժական և սանիտարական կանոնների և կարգերի պաշտպանությունը.
2) բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը.
3) մեղվաընտանիքների անխափան տեղափոխումը.
4) մեղրատու մեղուների պաշտպանության նպատակով գիտահետազոտական ուսումնասիրությունների կազմակերպումը.
5) մեղվաբուծության պետական աջակցության և միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:
3. Դաշտերի, մարգագետինների, անտառների պաշտպանիչ անտառաշերտերի և տնկիների մշակման նպատակով նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների օգտագործումն իրականացվում է լիազոր մարմնի գիտությամբ:
«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=50686։