Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն հյուրընկալել է Ալո քաղաքի քաղաքապետ պարոն Լիոնել դե Կալային

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն  հյուրընկալել է Ալո քաղաքի քաղաքապետ պարոն Լիոնել դե Կալային
Ապրիլի 9-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր համայնքում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի Հանրապետության Ալո քաղաքի քաղաքապետ պարոն Լիոնել դե Կալային։
Վերջինս Հայաստանում է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության կազմով։
Վարշամ Սարգսյանը պարոն դե Կալայի հետ պայմանավորվել է ընդլայնել Արմավիր և Ալո քույր- քաղաքների միջև համագործակցության ուղիները՝ նպաստելով երկու համայնքների զարգացմանը, փորձի փոխանակմանը՝ ի շահ համայնքի բնակիչների։
Կառուցողական զրույցից հետո համայնքի ղկավարը պարոն դե Կալայի այցելել է Արմավիրի մարզպետի աշխատակազմ, մարզպետ Դավիթ Խուդաթյանի և պարոն դե Կալայի հետ քայլել դեպի Արմավիր քաղաքի Շառլ Ազնավուրին նվիրված պուրակ, ծաղիկներ խոնարհել հուշարձանին, այնուհետև այցելել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։