Լիճքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

Լիճքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Ա-2 թաղամասի 7-րդ փողոցը, Ա-6 թաղամասի 7-րդ փողոցը, կառուցվել են խմելու ջրատարի և արտաքին լուսավորության ցանցեր։

Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված սուբվենցիոն 4 ծրագրի համար ներդրվել է 236 մլն 66 հազար 520 դրամ, որից 142 մլն 983 հազար 260 դրամը ՀՀ կառավարության, 93 մլն 83 հազար 260 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։

Լիճքի Ա-2 թաղամասի 7-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 51 մլն 68 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել և հիմնանորոգվել է Ա-2 թաղամասի 7-րդ փողոցը՝ 583 գծամետր երկարությամբ և 2977 քմ մակերեսով՝ ջրահեռացման առուների տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել  օգոստոսին։

Լիճքի Ա-6  թաղամասի 7-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 55 մլն 498 հազար 520 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել օգոստոսին։ Ծրագրի իրականացման արդյունքում  ասֆալտապատվել և հիմնանորոգվել է Լիճքի Ա-6  թաղամասի 7-րդ փողոցը՝ 727 գծամետր երկարությամբ, 3641 քմ մակերեսով՝ ջրահեռացման առուների տեղադրմամբ։

Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 մլն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել հոկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է  Լիճք գյուղի բոլոր տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը։

Լիճքի գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 մլն 500 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում  արտաքին լուսավորության ցանց է կառուցվել  Լիճքի Ա-2 թաղամասի 4-րդ, 6-րդ, 7-րդ, Ա-3 թաղամասի 8-րդ փողոցներում՝ 2200 մետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվելու է ԼԵԴ համակարգով աշխատող 64 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչներն արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Աղբյուրը՝    armenpress.am