Գորիսի երկու գրադարանները վերանորոգվում են

Գորիսի երկու գրադարանները  վերանորոգվում են
Գորիս համայնքի փոքրիկների սիրելի անկյունը՝ գրադարանները առաջիկայում նոր տեսքով կընդունեն ընթերցասեր փոքրիկներին: Հարմարվետ, բարեկարգ, գունեղ միջավայր է ստեղծվելու նորոգումներից հետո:
Գորիսի համայնքապետարանի , «Մարդը կարիքի մեջ» և ՅՈՒՆԻՍԵՖ- միջազգային կազմակերպությունների համատեղ համագործակցությամբ նորոգվում են մանկական երկու գրադարանները և Վերիշեն բնակավայրի մանկական զարգացման կենտրոնը։
Նորգումից հետո ընթերցասրահները նոր կահույք կունենան , որտեղ համայնքի երեխաների համար ամեն օր կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ։