ԱՄՆ-ում կարող է արգելվել «Կասպերսկու լաբորատորիան»

ԱՄՆ-ում կարող է արգելվել «Կասպերսկու լաբորատորիան»

Ջո Բայդենի վարչակազմը կարգադրություն է պատրաստում, որով  կարգելի ամերիկյան մասնավոր ընկերություններին և քաղաքացիներին օգտվել «Կասպերսկի» լաբորատորիայի ծրագրային ապահովումից։ Այդ մասին գրում է CNN-ը՝ հղում անելով այդ հարցին ծանոթ հինգ պաշտոնյաների:

ԱՄՆ-ում պետական հաստատություններին 2017 թվականին արգելել են օգտագործել «Կասպերսկի»-ի արտադրանքը՝ Կրեմլի և ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի կասկածների պատճառով: Այն գործողությունները, որոնք ուղղված են մասնավոր ընկերություններին այդ ծրագրային ապահովման օգտագործումն արգելելուն, աննախադեպ կլինեն ամերիկյան իշխանությունների կողմից:

CNN-ի աղբյուրները նախազգուշացրել են, որ վերջնական ոչինչ դեռ չի հայտարարվել, բայց առևտրի նախարարությունը նախնական որոշում է կայացրել ռուսական ընկերության և ամերիկյան անձանց միջև որոշակի գործողություններ արգելելու մասին:

Աղբյուրը՝    radar.am