Ֆրանսիայի պետբյուջեի դեֆիցիտն այս տարի կրկին կարող է գերազանցել ՀՆԱ-ի 5%-ը

Ֆրանսիայի պետբյուջեի դեֆիցիտն այս տարի կրկին կարող է գերազանցել ՀՆԱ-ի 5%-ը

Ֆրանսիայի ընթացիկ պետբյուջեի դեֆիցիտը, ինչպես նախորդ տարի, կարող է գերազանցել ՀՆԱ-ի 5%-ի նշագիծը։  Բյուջեի դեֆիցիտը կարող է տատանվել ՀՆԱ-ի 5.1-5.2%-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, կառավարությունը նախկինում ակնկալում էր պետական ​​ֆինանսները հավասարակշռել մոտ 4.4% դեֆիցիտով։

Նախորդ տարի բյուջեի դեֆիցիտը նախատեսված էր ՀՆԱ-ի 4.9%-ի չափով, սակայն ի վերջո այն գերազանցեց ՀՆԱ-ի 5.5%-ը։ Երկրի ֆինանսական իշխանությունները դա պայմանավորում են արտաքին գործոններով, ինչպիսիք են ՉԺՀ-ի տնտեսության դանդաղումը և ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լը Մերը հայտարարել էր ընթացիկ տարվա բյուջեում ծախսերը 10 միլիարդ եվրոյով կրճատելու պլանների մասին։ Սա հնարավոր կրճատման առավելագույնն էր որը կարելի էր ընդունել առանց խորհրդարանի հավանությամբ:

Աղբյուրը՝     b24.am