Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ բանակցությունները «դժվար առաջընթաց են ապրում»

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ բանակցությունները «դժվար առաջընթաց են ապրում»

Եվրամիությունը դժվարությամբ է բանակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ: Ամենայն հավանականությամբ, այն չի պարունակի նոր սահմանափակումներ, այլ միայն պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու միջոցներ կսահմանվեն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալը:

Նա հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, որ ԵՀ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մշակումը փետրվարին՝ 13-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո։

«Մեզ հասանելի տարածքը նոր սահմանափակող միջոցների շուրջ համաձայնեցնելու համար գնալով ավելի է սահմանափակվում: ԵՄ անդամ երկրների միջև քննարկումները գնալով դժվարանում են», – խոստովանել է եվրոպացի պաշտոնյան:

ԵՀ փոխնախագահը նշել է, որ նոր փաթեթը կընդունվի գարնան ընթացքում և կներառի սահմանափակումների մեծ ցանկ, որոնք ուղղված են հիմնականում պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին: Պաշտոնյան մասնավորապես նշել է ռուսական նավթի արտահանման գնի առաստաղի շուրջ առկա անհամաձայնությունն ու խնդիրը:

Աղբյուրը՝    b24.am