Կապիտալը հեռանում է Հայաստանից․ ՕՈՒՆ կատարողականը 2023թ-ին

Կապիտալը հեռանում է Հայաստանից․  ՕՈՒՆ կատարողականը 2023թ-ին
2023թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների  զուտ ներհոսքը կազմել է 443 միլիոն դոլար, ինչը 2.3 անգամ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։
Ըստ  Modex-ի վերլուծության հատկանշական է, որ 2023թ-ին արձանագրվել է բաժնետիրական կապիտալի զգալի արտահոսք Հայաստանից, մասնավորապես, բաժնետիրական կապիտալի մասով զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը կրճատվել է 335 միլիոն դոլարով, ինչն անուղղակիրոեն բացասական է անդրադարձել նաև վերաներդրված կապիտալի վրա և վերաներդրված կապիտալն էլ նվազել է ավելի քան 200 միլիոն դոլարով;
Փոխարենը, նախորդ տարվա համեմատ զգալի աճել են պարտքային գործիքներով օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը՝ ավելի քան 300 միլիոն դոլար։