Հայաստանում այսօր սպասվում է անձրևային եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է անձրևային եղանակ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Երևանում ապրիլի 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավաարևելյան 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     25.8°C (1975թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -5.0°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     11.7°C