Գորիսի կենտրոնական զբոսայգին հիմնանորգվում է
Քաղաքի զբոսայգին այժմ նոր տեսք է ստանում, հետիոտնային անցումները սալիկապատվում են, իսկ կանաչ հատվածը ոչ միայն ամբողջովին պահպանվում է, նաև ընդլայնվելու է:
Տևական ժամանակ քաղաքի կենտրոնը մեր քաղաքացիներին որոշակի անհարամարություն էր պատճառում, քանի որ շուրջ բոլորը շինարարություն էր , այժմ, երբ աստճանաբար երևում է, թե որքան գեղեցիկ ու գրավիչ է դառնում, վստահ ենք, որ կատարվող մեծածավալ աշխատանքը գոհացնում է, ոչ միայն մեր քաղաքացիներին, նաև համայնք եկող բազմաթիվ հյուրերի: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՏԿՆ-ի և Տարածքային Զարգացման Հիմնադրամի, Համաշխարհային բանկի աջակցությամբ: