ՄԻՊ-ը ընդունել է Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ-ը ընդունել է Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած  պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
 Անդրադարձ է կատարվել ԵԽ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորությանը։
 Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
 Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները: