Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է ապրիլի 11-ին եւ 12-ին քննարկված օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: