ՏՏ մասնագետների զանգվածային արտահոսքի լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Վարչապետ

ՏՏ մասնագետների զանգվածային արտահոսքի լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության կողմից հնչեցրած թվերին՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի հետ կապված:

«Ընդդիմության ներկայացուցչներից մեկը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես վիճակագրությունը հանեցի, և փաստն այն է, որ 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք: Եվ այն արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած՝ մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի: Առաջիկայում նաև կքննարկենք և որոշումներ կկայացնենք», - նշել է վարչապետը: