Սևան քաղաքի խաչմերուկներում ավելացել են լուսացույցները

Սևան քաղաքի խաչմերուկներում ավելացել են լուսացույցները
Անվտանգ երթևեկության կազմակերպման և համակարգման նպատակով Սևան քաղաքի խաչմերուկներում Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել են լուսացույցներ:
Չարենց-Աբովյան, Սայաթ-Նովա- Սարգիս Սևանեցի, Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկների հետիոտնային անցումներում տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժն այսուհետ կկարգավորվի լուսացույցների միջոցով:
Հիշեցնենք, որ Սևան քաղաքի բանուկ երեք խաչմերուկում տեղադրվել են ժամանակակից լուծումներով լուսացույցներ, որն իրականացվել է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրի շրջանակներում:
Այդ խաչմերուկներում տեղադրված և գործող լուսացույցներն էլ տեղափոխվել են քաղաքի նշված հատվածներ, որտեղ լուսացույցների տեղադրման անհրաժեշտությունը խիստ զգացվում էր: