Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է ՀՎՀՀ, օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։
Նշենք նաև, որ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է 2 տեսակի ստորագրություն՝ CoSign (ՀԾՀ-ով) և CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։
«Էկենգ» ՓԲԸ-ի կողմից CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետևյալ 2 դեպքում՝
·եթե օտարերկրյա քաղաքացինի չունի ՀԾՀ
·եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ տարածքում։
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն։
CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։