Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

Ամիօն դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա:

Չենք մոռանում, կամ օրացույցում առանձնացնում ենք հետևյալ օրերը՝ ապրիլի 12, 13 և 14: Ամիօն իր հյուրընկալ տաղավարով այսօրվանից մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին:

Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրերի ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձևակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը:

Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ձեզ Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, և մենք միասին կկատարենք խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:

Ամիօն առաջարկում է ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը զգալի աճել է, ինչին հատկապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը։

Եկեք Մերիդիան ցուցահանդեսային համալիր, մասնակցեք Լիզինգ Էքսպո 2024-ին և կունենաք շահավետ համագրծակցության հնարավորություն Ամիօի հետ: Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից