Դալար բնակավայրում ավարտին են մոտեցել Շառլ Ազնավուր և Գրիբոյեդով փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները

Դալար բնակավայրում ավարտին են մոտեցել Շառլ Ազնավուր և Գրիբոյեդով փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները
ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` Դալար բնակավայրում ավարտին են մոտեցել Շառլ Ազնավուր և Գրիբոյեդով փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 0,6 կմ երկարությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանից։
Նշենք, որ Դալար և Մրգավան բնակավայրերի ասֆալտապատման ենթածրագրով իրականացվող շինաշխատանքների արժեքը կազմում է շուրջ 137 մլն դրամ, որից 35%-ը տրամադրում է Կառավարությունը, 65%-ը՝ համայնքը:
Փողոցները հարակից մի քանի բնակավայրեր տանող ճանապարհն են:
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր դիտարկել է ասֆալտապատման աշխատանքների ընթացքը և աշխատանքները որակով և ողջ ծավալով իրականացնելուն ուղղված հանձնարարականներ է տվել: