Տնտեսավարողները վերացրել են խախտումները

Տնտեսավարողները վերացրել են խախտումները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի մարզում գործող դեղագործական  «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում և Շիրակի մարզում տուֆի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող  «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքում նախկինում կասեցվել էր առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեության իրականացումը:
 Տնտեսավարողները սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ, որի արդյունքում կասեցումները վերացվել են։