Թալին համայնքում կրկին մեկնարկել են ապօրինի գույքի և կառույցների ապամոնտաժման աշխատանքները

Թալին համայնքում կրկին մեկնարկել են ապօրինի գույքի և կառույցների ապամոնտաժման աշխատանքները
Թալին քաղաքի Խանջյան 28, Տերյան 22, Քոթանյան 11 հասցեներում և Խանջյան փողոցում` կենտրոնական այգու հարակից հատվածում, սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Բնակիչները նախապես ծանուցվել են ապօրինի կառույցները և ցանկապատումները ապամոնտաժելու վերաբերյալ։ Բնակիչներից ոմանք սեփական ուժերով հեռացրել են ապօրինի գույքը՝ սահմանված ժամկետում։ 
Մնացյալ կառուցապատումները , ցանկապատումները և գույքը համայնքի ղեկավարի որոշմամբ ապամոնտաժվում են՝ այդ տարածքները ապօրինի զավթումից ազատելու համար։  Այսօր մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները, որոնց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հետևել է անձամբ, աշխատանքները շարունակվելու են։