Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում  Ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում Ապրիլի 15-ի, 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  27.8°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       0.6°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  12.3°C