Ռուսաստանն ու Չինաստանը պղնձի քողարկված առևտուր են անում

Ռուսական պղնձի ընկերությունը (PMK) և չինական ընկերությունները խուսափել են հարկերից և արևմտյան պատժամիջոցներից՝ վաճառելով ջարդոնի տակ քողարկված նոր պղնձե ձուլակտորներ․ «Reuters»-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուր:
Աղբյուրները նշում են, որ պղնձի մետաղալարը միջնորդի կողմից մանրացվել է հեռավոր Սինցզյան ույղուր շրջանում, որպեսզի դժվար լինի այն տարբերել ջարդոնից, ինչը թույլ է տվել ինչպես արտահանողներին, այնպես էլ ներմուծողներին օգտվել ջարդոնի և նոր մետաղի նկատմամբ կիրառվող սակագների տարբերությունից:
Աղբյուրը՝ radar.am