Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։
Նախ ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները, ապա անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին:
Ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովների կողմից կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի քննարկման ներկա փուլը:
Անդրադարձ է կատարվել նաև այս պահին մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին:
Մարզպետ Ահարոն Սահակյանը հետաքրքրվել է ոռոգման շրջանի հետ կապված կազմակերպչական աշխատանքներից և հանձնարարել ակտիվ համագործակցել պատասխանատու կառույցների հետ՝ ոռոգման սեզոնին ընդառաջ խնդիրները բացառելու նպատակով:
Մարզի ճանապարհահատվածների և ճանապարհամերձ հատվածների սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով Ահարոն Սահակյանը հանձնարարել է համագործակցել մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների հետ:
Անդրադարձ է կատարվել նաև կրթության, առողջապահության ոլորտի խնդիրներին, տրվել են նոր հանձնարարականներ: