Նոյեմբերյանի Լճկաձորի սողանքային գոտու ճանապարհահատվածն ապրիլի 16-ին փակ է լինելու երթևեկության համար

Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 16–ին, ժամը12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։