Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ

Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 15- ին, Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ:
133 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: