Արարատյան դաշտում տեղ–տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։
Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ հանգուցային արմատների առաջացումը։
Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։
Խաղողի բողբոջները բացվել են։