Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում   Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում   Ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  27.7°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       -4.3°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   12.3°C