ՀՀ կառավարության կողմից 2023 թ. Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում․ Դդմաշեն

ՀՀ կառավարության կողմից 2023 թ. Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում․ Դդմաշեն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածը։

Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 258 հազար 602 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։

Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի մի հատվածը՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Արդեն հիմնանորոգված այս փողոցները տանում են դեպի Սուրբ Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման շնորհիվ փողոցները դարձել են բարեկարգ ու անցանելի: