Հանրապետության նախագահն ընդունել է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրենին

Հանրապետության նախագահն ընդունել է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանին: Այս մասին հաղորդում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումներն ու համագործակցությունը: