Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 1100 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտի վերջից մեկնարկել և ընթանում են գարնանացանի աշխատանքները։
2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կատարվել է շուրջ 1100 հեկտար աշնանացան։ Հիմնականում ցանվել է հացահատիկային և կերային մշակաբույսեր։ 780 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 220 հեկտար՝ Մարտունի, 90 հեկտար՝ Ճամբարակ, 6 հեկտար՝ Գավառ, 4 հեկտար՝ Սևան համայնքներում։
«Եղանակների տաքացմանը զուգընթաց գարնանացանի ծավալներն ավելի կընդարձակվեն։ Շուտով կսկսվի նաև հատիկընդեղեն մշակաբույսերի ցանքը։ Եղած տեխնիկան ու աշխատուժը բավարար են՝ գարնանացանը նախատեսված ժամկետներում ավարտելու համար»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։
Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև մայիս ամսի ընթացքում։
Աղբյուրը՝ armenpress.am