Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները
Լուսանկարները Ոստան և Դալար բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից են:Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետի աշխատակազմից։
Նշված բնակավայրերում փողոցներն ասֆալտապատվում են 2023 թվականի՝ 1.578.848.042 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%:
Ծրագրում ընդգրկված են նաև Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով, Հովտաշեն, Ազատավան, Ջրաշեն, Մասիս, Այգեստան, Գետազատ, Վերին Արտաշատ, Նարեկ, Այգեզարդ, Շահումյան, Նորաշեն և Մրգավան բնակավայրերը: