«Wildberries«-ը սկսում է չինական «Chery» մեքենաների վաճառքը

«Wildberries«-ը սկսում է չինական «Chery» մեքենաների վաճառքը

«Wildberries»-ը մեքենաները կսկսի վաճառել արդեն վաղը՝ ապրիլի 18-ին։ Սկզբում ընկերության ավտոմոբիլային կատալոգում կհայտնվեն «Chery» մեքենաները։ Ինչպես հայտնել են «Wildberries»-ից, գնումը տեղի կունենա ամբողջական կանխավճարով՝ պրոֆիլին կցված բանկային քարտով։ Վճարումից հետո գնորդի հետ կապ կհաստատի Chery-ի պաշտոնական մենեջերը՝ մանրամասները ճշտելու համար:

Առաքման վայրը կարելի է համաձայնեցնել դիլերի հետ, իսկ մեքենայի առքուվաճառքի պայմանագիրը կստորագրվի նախքան այն սեփականատիրոջը հանձնելը։

Աղբյուրը՝    radar.am