Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում   Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում   Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան   27.5°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        2.6°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   12.4°C