Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում  ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:


Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     26.8°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          0.6°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     12.7°C