ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2024 թ. մարտին կատարած աշխատանքներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2024 թ. մարտին կատարած աշխատանքներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2024 թ. մարտի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է
 68 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել  700000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել 
է 4 դեպք։ 

 Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝  26.000 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  140000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 49 վարչական վարույթ: 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 30  դեպք։ 

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18891395 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 27  վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 3 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է
 1 դեպք։

Հարուցվել է 1  վարչական վարույթ։

Չափագրում

Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի  ապօրինի արդյունահանման դեպքերով։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 
15 դեպք։

Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 4 վարչական վարույթ:

 Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33  հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝  24.249.220  ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել  7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

Գործունեության կասեցում

13 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12,
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1։

Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 3,
  • հողերի օգտագործման և պահպանության -2,
  • մթնոլորտային օդի պահպանության -1։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝      15.386.202 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ: