Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում ապրիլի 22-ին կեսօրից հետո հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում ապրիլի 22-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի  24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։