Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են

Զվարթնոց օդանավակայանում առավոտյան նախատեսված ժամանման և մեկնման մի շարք չվերթեր հետաձգվել են։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակի տեղեկատվության` դեպի Երևան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթերի հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են եղել, որոնք շարունակվելու են մինչև ժամը 13:30-ը: