Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին

Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հաննովերում արդյունաբերական տոնավաճառի բացման ժամանակ ասել է, որ էներգիայի հանածո աղբյուրների օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին։

Նա նաև նշել է, որ Գերմանիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի «մինչև 2030 թվականն իր էներգիայի 80%-ն արտադրի վերականգնվող աղբյուրներից»։

Հաննովերում արդյունաբերական տոնավաճառի բացմանը մասնակցել է նաև Նորվեգիայի վարչապետը։ Շոլցը շնորհակալություն է հայտնել նրան «աջակցության համար, երբ Ռուսաստանը դադարեցրեց էներգակիրների մատակարարումը Գերմանիան»՝ ուկրաինական հակամարտության բռնկումից հետո։

Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո Ռուսաստանի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ՝ ներառյալ էներգակիրների ու վառելիքի ռեսուրսի արտահանման խնդիրների գոյացումն ու Եվրոպայում ռուսական աղբյուրներից ներմուծումը։ Արդյունքում ԵՄ-ն պարբերաբար թարմացնում է պատժամիջոցների ցանկը՝ ներառելով պայքարը դրանց շրջանցման հնարավորությունների դեմ, թեև պատժամիջոցներից մեծ վնաս կրեց Եվրոպան։

Աղբյուրը՝     b24.am