Կառավարության տնտեսական թիրախների կատարողականը 2023 թվականին

Կառավարության տնտեսական թիրախների կատարողականը 2023 թվականին
ACSES վերլուծական կենտրոնը յուրաքանչյուր տարի ներկայացնում է ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված տնտեսական թիրախների կատարողականը։ 
ՀՆԱ-ի միջին տարեկան աճը 2021-2023թթ համար կազմել է 9%, ինչը համահունչ է կառավարության ծրագրում նախանշված լավատեսական սցենարին,
2023-ի կատարողականով նկատելի դրական տեղաշարժը ոչ պետական ոլորտի վարձատրության ֆոնդի ավելացումն է, ինչը հիմնականում պայմանավորված էր ՏՏ համայնքում ռուսաստանցի մասնագետների ներհոսքով,
Թեպետ 2023-ին գործազրկության մակարդակի նվազումը դանդաղել է, սակայն այն կայուն տեմպով մոտենում է թիրախային 10% ցուցանիշին: