Վանաձոր համայնքում կկառուցվեն Սմարթ կանգառներ

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ԳՄՀԸ-ի և Վանաձորի համայնքապետարանի միջև իրականացվող ծրագրի շրջանակներում Վանաձոր համայնքում կկառուցվեն Սմարթ կանգառներ։ Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի համայնքապետարանից։
Նախատեսված է կառուցել 1 կանգառ տաղավարով և 7 կանգառ՝ առանց տաղավարի։


Բոլոր կանգառները հագեցած կլինեն՝
- նստարաններով,
- լիցքավորման կետերով,
- ԼԵԴ լուսավորությամբ, որոնց սնուցումը կլինի արևային պանելներով։
Կանգառները կահավորվելու են էկրաններով, որտեղ կտեղադրվեն՝
- համայնքին տուրիստական քարտեզը,
- համայնքի առաջիկա միջոցառումների մասին ինֆորմացիա,
- քարտեզներ՝ նշված հաշմանդամների համար հասանելի վայրերը,
- քաղաքին վերաբերվող այլ նորություններ։
Աշխատանքները սկսվել են․ պատրաստ են կանգառների կարկասները, շուտով նախատեսված վայրերում կմեկնարկի կառուցապատումը։
Կանգառների նախագծի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է։