Tesla-ն մի շարք երկրներում մի քանի մոդելների գներ է նվազեցրել

Tesla-ն մի շարք երկրներում մի քանի մոդելների գներ է նվազեցրել

ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում Tesla-ն նվազեցրել է էլեկտրամոբիլների մի քանի մոդելների գներ: ԱՄՆ-ում Model Y-ի, Model X-ի ու Model S-ի գները նվազեցվել են 2000 դոլարով։ Նունքան նվազել է նաև Full Self-Driving համակարգի գինը՝ 12 հազար դոլարից դառնալով 8000 դոլար:

Չինաստանում Tesla-ն մոտ 2000 դոլարով նվազեցրել է Model 3-ի և վերոնշյալ մոդելների գները:

Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ևս որոշ մոդելների գներ են նվազեցվել:

Հիշեցնենք՝ Իլոն Մասկի՝ ապրիլի 19-ին նախատեսված այցը Հնդկաստան հետաձգվել է: Գործարարն X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ պատճառը «մեծածավալ պարտավորություններն են»: Այցի ընթացքում Մասկը պետք է հայտարարեր Հնդկաստանում գործարան կառուցելու և երկիր ավտոմեքենաներ ներմուծելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ այցն այս տարի անպայման կկայանա, միայն թե ավելի ուշ: Գործարարը նոր ժամկետ չի նախանշել:

Աղբյուրը՝     b24.am