Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ: 
Ըստ Արարատի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` մարզպետը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արձանագրվել են նաև առկա բացերը։ Սեդրակ Թևոնյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել շինարարական բոլոր նորմերին համապատասխան, կառույցը շահագործման հանձնել ներկայացված ժամկետներում։

Կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատվության ներքո:
Դպրոցի վերակառուցման ծրագրի արժեքը 1 մրլդ 7 միլիոն ՀՀ դրամ է: Վերակառուցվող դպրոցը նախատեսված է 534 աշակերտի համար:
Դպրոցն ունենալու է 8 մասնաշենք, հանդիսությունների և սպորտային դահլիճներ: Այն կառուցվում է սեյսմակայունության չափանիշներին և էներգաարդյունավետության սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև ունենալու է հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն: