Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն

Ապրիլի 22-ին Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։

Իրավասու գերատեսչությունների ղեկավարները նշել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճի մասին։ Սույն թվականի ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20,8 հազար տոննա ապրանք, ինչը 1,9 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (11 հազար տոննա)։ Հիմնականում ներմուծվել է խաղող, լոլիկ և վարունգ։

Հաշվի առնելով երկրների անասնաբուժական ծառայությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ապրիլի 22-ից Ռոսսելխոզնադզորը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերք մատակարարել հայկական 4 ընկերությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ։

Երկխոսության ավարտին Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունը առաջադեմ ձևով։