Տեղի է ունեցել հանդիպում ՀՊՏՀ-ում

Տեղի է ունեցել հանդիպում ՀՊՏՀ-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում շարունակվում են հանդիպումները բուհերի ուսանողների հետ: ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ մաքսային ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսի սաների հետ: Վերջիններիս ներկայացվել են  կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորությունները:

Տնտեսագիտական բուհի ուսանողներին ներկայացվել է, որ ՊԵԿ հարկային կամ մաքսային համակարգերում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է նախ մասնակցել նախապատրաստական չորս շաբաթյա դասընթացներին, որոնք կազմակերպվելու են  անվճար և երկփուլ՝ տեսական և գործնական ձևւաչափով: Ամփոփիչ քննությունների արդյունքով կընտրվեն լավագույնները։

Տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Bl-Z3car90s