Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ քննարկում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ քննարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ քննարկում, որին ներկա են եղել կառավարության անդամներ և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են՝
գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը,
հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները և նշել, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16.3տոկոս:
Նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն անդրադարձել է 2024 թվականի պետական բյուջեի արդյունավետ իրականացման համար հիմքերի ստեղծմանը և բյուջեի պլանավորման աշխատանքների բարելավմանը:
 Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսության զարգացման հետագա հնարավորությունների և քայլերի շուրջ, ինչպես նաև պատասխանատուներին հանձնարարականներ են տրվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ կատարման վերաբերյալ: