Շվեյցարիան լրացուցիչ արգելափակել է 580 միլիոն ֆրանկի ռուսական ֆինանսական ակտիվներ

Շվեյցարիան լրացուցիչ արգելափակել է 580 միլիոն ֆրանկի ռուսական ֆինանսական ակտիվներ

Շվեյցարիան լրացուցիչ սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով ռուսական ակտիվներ (մոտ 636 միլիոն դոլար): Այդ  մասին ասված է Շվեյցարիայի Տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության հայտարարության մեջ։

«Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն, սեփական հետաքննության արդյունքներով և բանկերի մանրամասն բացատրություններից հետո, սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի ռուսական լրացուցիչ ֆինանսական ակտիվներ»:

Արգելափակվել է նաև անշարժ գույքի երկու նոր օբյեկտ: Շվեյցարիայում ընդհանուր առմամբ սառեցված է անշարժ գույքի 17 օբյեկտ:

Համադաշնությունը լրացուցիչ արգելափակել է ռուսական այլ ակտիվներ ևս, ներառյալ՝ սպորտային և լյուքս դասի ավտոմոբիլներ, արվեստի գործեր, կահույք, որոնք պատկանում են Շվեյցարիայում պատժամիջոցների ենթարկված՝ ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Աղբյուրը՝    b24.am