Ըստ Թուրքիայի՝ «Զարգացման ուղին» կարագացնի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապերը

Ըստ Թուրքիայի՝ «Զարգացման ուղին» կարագացնի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապերը

«Զարգացման ուղի» նախագծի իրականացումը կապահովի անխափան և արագ տրանսպորտային կապ Եվրոպայի և Ասիայի միջև Թուրքիայի տարածքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ մեկնաբանելով միջազգային տրանսպորտային և լոգիստիկ համակարգ ստեղծելու նախաձեռնությունը։

«Զարգացման ուղի» նախագծի շնորհիվ մենք կապահովենք անխափան մուտք դեպի եվրոպական յուրաքանչյուր երկիր ճանապարհների և երկաթգծերի միջոցով Ֆաու նավահանգստից մինչև Լոնդոն»:

Նախարարը նշել է, որ Սուեզի ջրանցքով և ցամաքային երթուղիներով բեռների Եվրոպա առաքումը կտևի մոտ 15 օր:

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Բաղդադում Թուրքիան, Իրաքը, Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Զարգացման ուղի» նախագծի իրականացման վերաբերյալ: Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 12 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած առաջին այցի ժամանակ:

2023-ի մայիսի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարեցին նախաձեռնության մեկնարկի մասին, որը կարող է զգալիորեն նպաստել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների փոխանակմանը: Ծրագրի համաձայն՝ հիմնական տրանսպորտային ուղիները կկապվեն Ֆաո նավահանգստի հետ: «Զարգացման ուղու» շրջանակներում անհրաժեշտ է արդիականացնել և կառուցել ավելի քան 1200 կմ երկարությամբ երկաթուղիներ՝ կապված արագընթաց մայրուղիների հետ, որոնք Իրաքը կապելու են հարևան երկրների հետ։ Ծրագրի արժեքը գնահատվում է մոտավորապես 17 միլիարդ դոլար:

Աղբյուրը՝    b24.am