Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նրա տեղակալ Սուսաննա Հակոբյանը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրոթյան՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները, գործողությունների շրջանակը, բաղադրիչներն ու առաջնահերթ գործողությունները:
Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։