Միացե՛ք մեզ 2024թ-ի մայիսի 14-16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին

«Համատեղ ապահովում ենք նվաճում» խորագիրը կրող ՎԶԵԲ-ի հեղինակավոր միջոցառումը կմիավորի մեծ թվով միջազգային այցելուների, ոլորտային մասնագետների, խոշոր գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և ՎԶԵԲ-ի ղեկավարությանը:
Սա յուրօրինակ հնարավորություն կընձեռի Հայաստանին՝ իր մրցակցային առավելությունները ներկայացնելու քաղաքականության որոշում կայացնողների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային լրատվամիջոցների լսարանի ընտրանուն։
Մայիսի 14-ին՝ երեքշաբթի օրը, յուրօրինակ միջոցառում կանցկացվի «Թումո» կենտրոնում՝ ներկայացնելով կենտրոնի ուսանողների կողմից մշակված նորարարական ծրագրերը։
Հայաստանում ներդրումների կանխատեսումներին նվիրված նստաշրջանը տեղի կունենա մայիսի 15-ին՝ չորեքշաբթի օրը։
Միջոցառումը կներառի նաև առանձին երկրներին և տարածաշրջանին նվիրված շատ այլ նստաշրջաններ՝ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների երկրների բարգավաճմանն աջակցելուն նվիրված քննարկումներով։ Պանելային քննարկումների շրջանակներում կքննարկվեն մակրոտնտեսական իրավիճակը, ֆինանսների հասանելիության բարելավման, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների, կայուն ենթակառուցվածքների, տնտեսական ներառականության և թվայնացման և տեխնոլոգիաների հետ կապված հարցերը։
Հանդիպման շրջանակներում՝ մայիսի 16-ին՝ հինգշաբթի օրը, նաև կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։
Տեղական լրատվամիջոցներին հրավիրում ենք ներկա գտնվել միջոցառմանը։
Միացե՛ք խնդրեմ այս գրավիչ միջոցառմանը և գրանցվե՛ք այստեղ։ Լրատվամիջոցների մասնակցությունն անվճար է։ Գրանցումը փակվում է մայիսի 8-ին։
Լրացուցիչ տեղեկատվության համար կապ հաստատե՛ք Լորետտա Մարտիկյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։