Բանկերը 1000 խոշոր հարկատուների ցուցակում

Հայաստանի 18 առևտրային բանկերն այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են։
Ըստ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվության՝ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն Ակբա Բանկն է՝ ընդհանուր առմամբ վճարած 3.19 մլրդ դրամով։ Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 55.2%-ով։ Ակբա Բանկն ընդհանուր հարկատուների ցանկում 13-րդն է:
3.16 մլրդ դրամ ընդհանուր հարկերի ծավալով երկրորդ խոշոր հարկատուն Ամերիաբանկն է՝ 14-հորիզոնականում ։ Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 59.5%-ով։ Խոշոր հարկատու բանկերի ցանկի առաջին հնգյակը շարունակում են Արդշինբանկը՝ 2.38 մլրդ դրամ (աճ՝ 56.5%, 22-րդ հորիզոնական), Յունիբանկը՝ 2.27 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 184.4%, 23-րդ հորիզոնական), Ինեկոբանկը՝ 1.46 մլրդ դրամ հարկով (աճ՝ 18.2%,40-րդ հորիզոնական)։
2024-ի առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Evocabank-ը ՝ 1.4 մլրդ դրամ (44-րդ հորիզոնական, աճ՝ 33.8%),
Կոնվերս Բանկը՝ 1.28 մլրդ դրամ (50-րդ հորիզոնական, աճ՝ 33․1%),
Հայէկոնոմբանկը՝ 1.14 մլրդ դրամ (56-րդ հորիզոնական, անկում՝ 36.2%),
Ամիօ Բանկը՝ 1.09 մլրդ դրամ (60-րդ հորիզոնական, աճ ՝ 198.9%),
ԱրարատԲանկը՝ 1.01 մլրդ դրամ (64-րդ հորիզոնական, աճ ՝ 59.3%),
IDBank-ը՝ 0.97 մլրդ դրամ (67-րդ հորիզոնական, աճ՝ 46.9%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 0.8 մլրդ դրամ (85-րդ հորիզոնական, աճ՝ 5%),
Արմսվիսբանկը՝ 0․62 մլրդ դրամ (106-րդ հորիզոնական, աճ՝ 2.3%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.61 մլրդ դրամ (109-րդ հորիզոնական, աճ ՝ 35.4%),
Ֆասթ Բանկը՝ 0.51 մլրդ դրամ (130-րդ հորիզոնական, աճ ՝ 74.4%),
Արցախբանկը՝ 0.24 մլրդ դրամ (291-րդ հորիզոնական, նախորդ տարի ցանկում ներառված չի եղել),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.22 մլրդ դրամ (330-րդ հորիզոնական, աճ՝ 13.9%),
Մելլաթ Բանկը՝ 0.15 մլրդ դրամ (486-րդ հորիզոնական, աճ՝ 53․6%):