Այսօր ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Տավուշի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

Այսօր ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Տավուշի մարզի որոշ բնակավայրերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 26-ին.
  • ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Օհանյան, Ասլանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը,

  • ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Գ. Գասպարյան, Ա. Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: